ԵՄ-ն ՀՀ-ին հեռակառավարվող ականազերծման մեքենա է նվիրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
08.07.2026 | 13:57ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։
Մանրամասները՝ տեսանյութում։

