Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրողների ազատ կամարտահայտությանը միջամտելու մեղադրանքով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա ընտրատեղամասի բակում ընտրողներին հորդորել և ուղղորդել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական …

