Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Աբովյան համայնքում գտնվող 916,6 քմ մակերեսով զբոսայգու հողամասի 2018 թվականի աճուրդն ու դրա հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը կվերադարձվի Աբովյան համայնքին։

«Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916,6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով, շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում։