465 մլն դրամի դիզվառելիքի խարդախություն․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, որի շրջանակում երկու անձ, ըստ մեղադրանքի, կեղծ ներկայացնելով դիզվառելիքի իրացման հնարավորությունները, ձեռք են բերել շուրջ 1,2 մլն լիտր դիզվառելիք և չեն վճարել դրա դիմաց՝ պատճառելով 465 մլն դրամի վնաս։ Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան ներկայացնելու նպատակով։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից ՀՀ դիզելային վառելիք ներկրելու և մեծածախ վաճառք իրականացնելու մտադրության մասին, նախապես մշակված խարդախության պլանն իրագործելու դիտավորությամբ, ընկերության տնօրինությանը ներկայացրել են, թե իբր հանքարդյունաբերությամբ զբաղվող անձանց շրջանում մեծ ծավալով դիզելային վառելիք իրացնելու հնարավորություն ունեն, ինչպես նաև Երևանում գործող բենզալցակայանը և պահեստը ներկայացրել են իրենցը։ Այնուհետև, 2025 թվականի հուլիսի 10-ին Խ․Ա․-ին պատկանող ՍՊ ընկերության միջոցով վերոհիշյալ ընկերության հետ կնքել են դիզելային վառելիքի մատակարարման պայմանագիր՝ գումարը 15-օրյա ժամկետում վճարելու պայմանով։

Նշված ընկերության տնօրինության մոտ ձեռք բերված վստահությունն ու վերջիններիս կողմից իրենց ավելի մեծ քանակի դիզվառելիք վաճառելու ցանկությունն էլ ավելի ամրապնդելու և իրենց հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով հանցավոր խմբի անդամները, նախապես ձեռք բերված դիզելային վառելիքի գումարը՝ 113 մլն ՀՀ դրամը, վճարել են պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ և մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունից ստացել են ընդհանուր՝ 465 մլն ՀՀ դրամ արժողության շուրջ 1.2 մլն լիտր դիզվառելիք, որը վաճառել են տարբեր կազմակերպությունների և անձանց։ Հետագայում, անհիմն պատճառաբանություններով, հանցավոր խմբի անդամները խուսափել են վճարել մնացած գումարը և խաբեության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 465 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներ Խ․Ա.-ի և Վ․Գ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը)։

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։