«Ալ Ահլիի» մարզական տնօրեն․ «Սպերցյանը բացառիկ մակարդակի խաղացող է»

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Սաուդյան Արաբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» մարզական տնօրեն Ռուի Պեդրուն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերին։ 26-ամյա կիսապաշտպանը հուլիսի 7-ին էր ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել սաուդյան ակումբ, որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

«Ուրախ ենք Էդուարդ Սպերցյանին ողջունել «Ալ Ահլիում»։ Նա բացառիկ մակարդակի խաղացող է, որն ունի հաջողությունների և նվաճումների ուշագրավ պատմություն։ Մենք վստահ ենք, որ նա կարևոր համալրում կլինի մեր թիմի համար և առանցքային դեր կխաղա առաջիկա մրցաշրջաններում մեր նպատակներին հասնելու հարցում»,- Ռուի Պեդրուի խոսքը մեջբերում է «Ալ Ահլիի» պաշտոնական կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը կազմել է 20-25 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Ահլիում» հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։

Սպերցյանն արդեն միացել է «Ալ Ահլիին», որն այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայում։