Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը գործնականում չի գործում։ Նա այս հայտարարությունն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, հաղորդում է BBC News-ը։

«Կարծում եմ՝ այն ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ։ Նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է, նրանք ստախոսներ են»,- հայտարարել է Թրամփը։

Նա ասել է, որ երկու կողմերի բանակցողները «կարող են խոսել», բայց «վատնում են իրենց ժամանակը»։

«Անկեղծ ասած՝ ես չեմ ուզում ժամանակս վատնել նրանց հետ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն Իրանին անվանել է «կեղտոտ խաղացողներ»՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերը թիրախավորելու և հրադադարը խախտելու համար։

ԱՄՆ նախագահի վերջին մեկնաբանությունները հաջորդում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարություններին, որ հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ հարվածների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի