Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի բռնագանձումը հօգուտ պետության և Ծառուկյանի շուրջ քրեական պատմություններն ընդդիմադիր գործիչները որակում են որպես քաղաքական հաշվեհարդար և սեփականության վերաբաշխում։ Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է այս մեղադրանքներին, իշխանության և ընդդիմության հետագա հարաբերություններին և Ռուսաստանի դերակատարությանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։ Սիմիդյանը կտրականապես հերքում է, …

