Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի բռնագանձումը հօգուտ պետության և Ծառուկյանի շուրջ քրեական պատմություններն ընդդիմադիր գործիչները որակում են որպես քաղաքական հաշվեհարդար և սեփականության վերաբաշխում։ Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է այս մեղադրանքներին, իշխանության և ընդդիմության հետագա հարաբերություններին և Ռուսաստանի դերակատարությանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։

Սիմիդյանը կտրականապես հերքում է, որ «Արարատցեմենտ»-ի բռնագանձումը և Ծառուկյանի ներգրավմամբ քրեական գործերը քաղաքական ընդդիմախոսին չեզոքացնելու քայլեր են՝ այն որակելով որպես զուտ իրավական գործընթաց։

«Ես չեմ կարծում, որ սա քաղաքական ընդդիմախոսի չեզոքացման որևէ դրվագ է իր մեջ պարունակում, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթը Գագիկ Ծառուկյանի դեպքում արդեն տարիներ շարունակ է տեղի ունենում։ Այսինքն՝ ինքը մի օր պետք է դատական ատյանում հայտնվեր։ Հիմա մենք տեսնում ենք դա»,- նշում է նա։

Պատգամավորի խոսքով՝ սա ոչ թե սեփականության վերաբաշխում է, այլ հանրության սպասելիքների իրագործում․ «Հայաստանից և Հայաստանի ժողովրդից ապօրինի կերպով գողացվածը պետք է վերադարձվի։ Սա ապօրինի գույքի բռնագանձում է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, որը, կարծում եմ, հեղափոխությունից հետո հանրության առաջնային սպասելիքն էր, որն իրականանում է»։

Անդրադառնալով վարչապետի կողմից նախկինում հնչեցված «կզցնելու», «նստացնելու» մասին հայտարարություններին՝ Սիմիդյանը պնդում է, որ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի վաղ, և հենց Գագիկ Ծառուկյանն է փորձել քաղաքականացնել իրավական գործընթացները։  

Հարցին՝ արդյո՞ք այս գործընթացները Ռուսաստանի ազդեցությունը կրճատելու նպատակ չունեն, հաշվի առնելով ՌԴ նախագահի հայտարարությունները «ռուսամետ ուժերին» աջակցելու վերաբերյալ, Սիմիդյանը պատասխանում է. «Այո, Ռուսաստանի Դաշնության ղեկավարն է, ըստ էության, խոսել Հայաստանում քաղաքական ուժեր ունենալու մասին, ռուսամետ ուժերի… Ինքն է այս փաստն արձանագրել»։

Միա ժամանակ, նա շեշտում է, որ Հայաստանի պետական կառույցները Ռուսաստանին մեղադրանք չեն ներկայացրել, այլ խոսել են Ռուսաստանում գործող կոնկրետ գործարար շրջանակների կողմից ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ «Պետությունը մյուս պետությանը չի մեղադրում որևէ բանում։ Խոսում ենք ճշգրիտ իրավիճակների մասին, տալիս ենք ճշգրիտ գնահատականներ և պատրաստ ենք դրա մասին ուղիղ խոսել նաև մեր գործընկերների հետ»։

Խոսելով խորհրդարանում ընդդիմության հետ աշխատանքի մասին՝ Սիմիդյանը հույս է հայտնում, որ քննարկումները կլինեն քաղաքակիրթ շրջանակներում, սակայն չի բացառում իրավիճակի սրացումը։

«Ես հույս ունեմ, որ մեր գործընկերները՝ ապագա գործընկերներն Ազգային ժողովում, նույն մոտիվացիայով կմոտենան իրենց աշխատանքին։ Բայց, իհարկե, եթե այնտեղ գործիչներ կան, որոնք, օրինակի համար, հայտարարում էին, որ առաջնագծի մեր զինվորները պետք է հետ չվերադառնան, պետք է ականապատ տարածքում պայթեն, զոհվեն։ Եվ եթե այս որակի և այս ձևի պատգամավորներ են լինելու Ազգային ժողովում, կարծում եմ, կխտանան քննարկումները՝ բոլոր հետևանքներով»,- ասում է նա։ 

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին չշնորհավորելու փաստին, Սիմիդյանը նշում է, որ իշխանության լեգիտիմության աղբյուրն օրինական ընտրություններն են, որոնք ամրապնդել են պետության դիմադրողականությունը։ 

«Անհանգստացնող չէ այն պատճառով, քանի որ Հայաստանն օրենքի շրջանակում ձևավորել է իր իշխանությունը»,- եզրափակում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան