Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում մասնակցել է «Բազմակողմ համակարգը՝ ապագայի պահանջներին համահունչ» նախարարական քննարկմանը՝ ընդգծելով, որ Կայուն զարգացման նպատակների իրագործման համար անհրաժեշտ է առավել արդյունավետ և ճկուն բազմակողմ համակարգ։ Նա վերահաստատել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացին և շեշտել զարգացող երկրների ֆինանսավորման, ենթակառուցվածքների ու ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ համակարգը՝ ապագայի պահանջներին համահունչ» խորագրով նախարարական քննարկմանը, որն անցկացվել է «Ապագայի դաշնագրի» իրականացման ընթացքի ամփոփմանը նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակների իրագործումը պահանջում է զարգացման արդի մարտահրավերներին համահունչ արդյունավետ, ճկուն և գործուն բազմակողմ համակարգ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացում՝ ուղղված ՄԱԿ համակարգի արդյունավետության և ամբողջականության ամրապնդմանը, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմ համակարգի՝ ապագայի պահանջներին համապատասխանեցումը պետք է առաջին հերթին արտահայտվի գործնական արդյունքներով՝ ապահովելով զարգացող երկրների համար մատչելի ֆինանսավորում, արտադրողական կարողությունների զարգացում, դիմակայուն ենթակառուցվածքներ և ազգային առաջնահերթություններին համապատասխան աջակցություն։ Ընդգծվել է ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը՝ որպես արդյունավետ զարգացման համագործակցության առանցքային չափանիշ։

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական և սոցիալական զարգացման հարցերի համակարգման, քաղաքականությունների վերանայման և հանձնարարականների մշակման գործում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի առանցքային դերին: Կարևորվել է Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի անցկացումը՝ որոշումների կայացման գործընթացներում զարգացող երկրների բովանդակային և արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու առումով։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման անհրաժեշտությանը՝ ներկայացնելով զարգացող երկրների առջև ծառացած մարտահրավերները։

Եզրափակելով՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բազմակողմ համակարգի արդիականացման կարևորությունը, որը կնպաստի միջազգային համագործակցության նկատմամբ վստահության ամրապնդմանը և ժամանակակից գլոբալ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու ունակ, բոլոր անդամ պետությունների շահերն ու առաջնահերթություններն արտացոլող բազմակողմ համակարգի ձևավորմանը։