Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է երկրի ՊՆ ղեկավարին փոխարինելու իր որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի նախագահն այս որոշումը կապել է Ֆեդորովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի միջև կոնֆլիկտի հետ։ Նա ասել է, որ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության միջև հակամարտությունը համակարգային  բնույթի է և տեղի է ունեցել «տարբեր մակարդակներում», ուստի դա միայն անձնական հարց չէ։

Պետության ղեկավարը նաև արձագանքել է Ֆեդորովի հրաժարականի դեմ այսօր առավոտից անցկացվող բողոքի ցույցերին։

«Մարդիկ ուզում էին դուրս գալ, և ճիշտ է։ Ես հասկանում եմ, լսում եմ և նույնիսկ արձագանքում եմ հասարակության ասածներին»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ֆեդորովի հավանական փոխարինողը՝ ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն, որի մասին երեկ հայտարարվել է, քննարկվող թեկնածուներից մեկն է միայն, սակայն որոշում դեռևս չի կայացվել, և պաշտպանության նախարարի թեկնածուն դեռևս չի ներկայացվել Գերագույն ռադային։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր տելեգրամ ալիքում գրառում է հրապարակել՝ հայտարարելով իր հպարտության մասին «2022 թվականին Կիևի պաշտպանական գործողության հետ կապված», որը «հնարավոր դարձրեց պաշտպանել Ուկրաինայի մայրաքաղաքը»։ Սիրսկին գլխավորել է Կիևի պաշտպանությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում։

«Այժմ այս քաղաքում կարելի է ճեպազրույցներ անցկացնել, կարելի է ձևակերպել հայեցակարգեր և որոշումներ կայացնել»,- գրել է Սիրսկին՝ ակնհայտորեն ակնարկելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Ֆեդորովի այսօրվա մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է Սիրսկիի հետ իր կոնֆլիկտը՝ նրան մեղադրելով ՊՆ-ի նախաձեռնություններին խոչընդոտելու մեջ։

Իր գրառման մեջ Սիրսկին կոչ է արել «կենտրոնանալ պատերազմի և արդյունավետ ռազմավարության վրա, որն այժմ ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ»։ Սիրսկին նաև շնորհակալություն է հայտնել Ֆեդորովին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և «Ուկրաինայի թիմում հետագայում մնալու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի