Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ՊՆ ղեկավար Միխայիլ Ֆեդորովը, որի հրաժարականի մասին հայտարարվել էր նախօրեին, այսօր մամուլի ասուլիս է անցկացրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա, մանավորապես, խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ կոնֆլիկտի առկայությունը։ Ֆեդորովը հաստատել է, որ առաջարկել է Սիրսկիին փոխարինել Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովով։

«Իրականում, երբ նախագահն ասաց, որ չի պատրաստվում փոխարինել Սիրսկիին, դա նրա որոշումն էր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար։ Եվ ես լիովին համաձայնեցի այդ որոշման հետ և ասացի. «Դա նշանակում է, որ ես կսովորեմ նրա հետ աշխատել, քանի որ, ի վերջո, մեր հաճախորդն ուկրաինացի ժողովուրդն է, և ոչ ոք ուրիշ»»,- մանրամասնել է  Ֆեդորովը։

Սակայն, նրա խոսքով, ինքը բախվել է իրավիճակի, երբ Սիրսկին սկսել է արգելափակել իր նախաձեռնությունները։

«Սիրսկին, հաշվի առնելով մեր քննարկած բոլոր խնդիրները, պատրաստ չէ աչքերին նայելով խոսել խնդիրների մասին։ Նա պատրաստ է մասնակցել հանդիպումների, ինտրիգներ հորինել և ենթադրել, որ ինչ-որ մեկը պատվիրել է ԶԼՄ-ում արշավ, այլ ոչ թե խնդիրը կատարվող գործողություններն են»,- ասել է Ֆեդորովը։

Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է նախագահի խորհրդականի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։

Ֆեդորովը նաև մեկնաբանել է իր հրաժարականի դեմ բողոքի ցույցերը․ «Այսօր մենք տեսնում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Ուկրաինացի ժողովուրդը փողոց դուրս չի եկել որևէ կոնկրետ նախարար Ֆեդորովի համար, ժողովուրդը փողոց է դուրս եկել իր համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի