Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։ «Ռուսաստանը պահպանում է պատրաստությունը՝ անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցում ներկայացված առաջարկները …

