Էրդողանի դաշնակիցը կոչ է անում Թուրքիա-ՌԴ-Չինաստան դաշինք ստեղծել ԱՄՆ-Իսրայել «չարիքի կոալիցիայի» դեմ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին կոչ է արել ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինք՝ հակազդելու նրան, ինչը նա անվանել է «չարիքի կոալիցիա», որը բաղկացած է Միացյալ Նահանգներից և Իսրայելից, գրում է Turkish Minute-ը։

X-ում հրապարակված հայտարարությունում Բահչելին նշել է, որ պետք է կառուցվի Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինք՝ պնդելով, որ դա տարածաշրջանի համար ամենահարմար տարբերակն է։

Նրա հայտարարությունը հնչել է որպես պատասխան Իսրայելի կողմից Գազայում և ավելի լայն տարածաշրջանում իրականացված ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ վերջերս Երուսաղեմի վերաբերյալ արված արտահայտություններին։

Նա զգուշացրել էր, որ եթե «Երուսաղեմը ընկնի», Անկարան «կպարտվի», իսկ Ստամբուլը «կայրվի»։

Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան առանցքի կոչը կտրուկ հակադրվում է Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի և Միացյալ Նահանգների դաշնակցի դերին։

Թուրքիան ՆԱՏՕ-ին միացել է 1952 թվականին, սակայն խորացրել է կապերը Ռուսաստանի հետ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում և ձգտում է Չինաստանի հետ առևտրային ու տեխնոլոգիական կապերի աճին։

Թուրքիան 2019 թվականին գնել է Ռուսաստանի C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի գլխավորած F-35 հարվածային կործանիչների համատեղ ծրագրից դուրս գալուն և ԱՄՆ-ի կողմից CAATSA կոչվող հայտնի օրենքի շրջանակում պատժամիջոցների կիրառմանը։

Ըստ հրապարակման՝ Անկարան և Մոսկվան Լիբիայից մինչև Կովկաս և Սիրիայում վերջերս տեղի ունեցած ռեժիմի փոփոխությունից հետո աջակցում են հակադիր կողմերին, որտեղ Թուրքիան աջակցել է ընդդիմությանը, իսկ Ռուսաստանը՝ այժմ արդեն տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը, ինչը Ռուսաստանում հակաթուրքական տրամադրություններ է առաջացրել։

Թուրքիայի և Չինաստանի կապերը ներառում են առևտուր, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև քաղաքական տարաձայնություններ Սինցզյանում ույղուր մահմեդականների նկատմամբ վերաբերմունքի շուրջ, չնայած վերջին տարիներին Անկարան մեղմացրել է իր քննադատությունը և ճնշել ույղուրամետ բողոքի ցույցերը։

Բահչելիի հայտարարությունը հնչում է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Նեթանյահուն Երուսաղեմում ասել էր. «Սա մեր քաղաքն է, պարո՛ն Էրդողան», և խոստացել, որ քաղաքը երբեք այլևս չի բաժանվի։

Էրդողանը պատասխանել էր ելույթով, որում խոստացել էր շարունակել աջակցությունը Գազայի պաղեստինցիներին և զգուշացրել, որ Թուրքիան չի նահանջի Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների իրավունքներից։ Իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Նեթանյահուի խոսքերն անվանել է անհիմն և նրան անվանել ցեղասպանության ցանցի առաջնորդ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի ցամաքային գործողությունը Գազա քաղաքում՝ որպես ցեղասպանական ծրագրի նոր փուլ և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ապահովել հրադադար և օգնության հասանելիություն։

ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը այս շաբաթ հայտնել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի