Թույլ չենք տա՝ սուրբ քաղաքը պղծվի․ Էրդողանը պատասխանել է Նեթանյահուի՝ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, Էրդողան, երբեք այլևս չի բաժանվի» հայտարարությանը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Երուսաղեմի վերաբերյալ վերջերս արված հայտարարությանը։

«Երուսաղեմը քո քաղաքը չէ, Էրդողան։ Այն միշտ մերը կլինի և երբեք այլևս չի բաժանվի»,- հայտարարել էր Նեթանյահուն, փոխանցում է Turkiye today-ը։

Էրդողանը խոսել է «Թուրքիայի պատմական դերի և Երուսաղեմի ու քաղաքի մահմեդականների իրավունքների պաշտպանության հարցում հանձնառության մասին»։

«Մենք թույլ չենք տա, որ սուրբ Երուսաղեմը պղծվի անարժան ձեռքերով։ Գիտեմ, որ Հիտլերի երկրպագուների ափսոսանքը կարող է երբեք չանցնի։ Նրանք կարող են երբեք չմոռանալ այն դիրքորոշումը, որը մենք զբաղեցրել ենք 27 տարի առաջ Ստամբուլի քաղաքապետարանում մեր ղեկավարության ժամանակ։ Թող շարունակեն իրենց զայրույթի պոռթկումները։ Որպես մահմեդականներ՝ մենք ոչ մի քայլ չենք նահանջի Արևելյան Երուսաղեմում մեր իրավունքներից։ Մենք 400 տարի ծառայել ենք Երուսաղեմին՝ որպես իսլամական աշխարհի առջև մեր պատասխանատվության մաս: Նեթանյահուն չգիտի այս պատմությունը, բայց մենք կշարունակենք ապահովել, որ այս հարգված քաղաքը մնա խաղաղության և բարեկեցության վայր բոլոր հավատքների համար: Երուսաղեմը պատկանում է մեզ և իսլամական աշխարհին, այլ ոչ թե նրանց, ովքեր այն պահանջում են ճնշման միջոցով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ուխտագնացության ճանապարհը բացելիս ուղղակիորեն դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հայտարարելով. «Սա մեր քաղաքն է»։

Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Նեթանյահուն հիշեցրել էր 1998 թվականին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Մեսութ Յըլմազի հետ հանդիպման մասին, երբ «մեր հարաբերությունները Թուրքիայի հետ հրաշալի էին»։ Նա պատմել է, որ Յըլմազը հրաժարվել էր Իսրայելին հանձնել այդ վայրում հայտնաբերված և թուրքական թանգարանում պահվող եբրայերեն արձանագրությամբ քարե հուշատախտակը՝ նույնիսկ «Իսրայելի թանգարաններում գտնվող բոլոր օսմանյան արտեֆակտների» դիմաց։

Երբ նա հարցրել է, թե ինչու, ըստ Նեթանյահուի, Յըլմազն ասել է, որ «կա իսլամիստական ​​ընտրազանգվածի աճող խումբ, որը գլխավորում է Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ Էրդողանը, և թուրք ժողովրդի այդ հատվածը կզայրանա, եթե մենք Իսրայելին տանք մի ցուցանակ, որը ցույց կտա, որ Երուսաղեմը 2700 տարի առաջ հրեական քաղաք է եղել»:

Նեթանյահուն շարունակել է՝ ուղղակիորեն դիմելով Էրդողանին. «Հիմա, 2000 տարի անց, մենք վերականգնել ենք մեր քաղաքը։ Մենք վերականգնել ենք մեր անկախությունը։ Սա մեր քաղաքն է, պարո՛ն Էրդողան, ձեր քաղաքը չէ։ Այն միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս չի բաժանվի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի