ՀՀ-ն ուզում է՝ իր տարածքը Թուրքիայի դեմ ռուսական ագրեսիայի ֆորպոստ չլինի, թե չէ՝ թուրքերը մեզ թիրախավորում են․ Հայկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Թուրքիան երկար տարիներ Հայաստանը դիտարկել է որպես Ռուսաստանի ֆորպոստ, և հիմա ՀՀ իշխանությունը խնդիր է դրել փոխել դա․

«Հիմա հաղթահարել ենք ռուսական գերակայությունը և գնում ենք ուղիղ կարգավորման։ Ռուս-թուրքական գործարքներով Հայաստանը մշտապես ներքաշվել է կոնֆլիկտների մեջ։ Պետք է դուրս գանք այդ վիճակից», – ասել է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը լուրջ ներդրում ունի հայոց ցեղասպանության պատմության մեջ․

«Արարատ լեռը հենց Ռուսաստանն է հանձնել Թուրքիային, հետո մեզ նվիրել որպես սիմվոլ։ Թուրքերը ցեղասպանող են, բայց դա ինքնուրույն չեն արել․ Ռուսաստանն է բորբոքել նրանց ցեղասպան բնազդը և փուռը տվել մեզ։ Վարչապետն իրավացի է, որ ասում է՝ ցեղասպանության ակունքները պետք է հասկանանք, որպեսզի չկրկնվի», – ընդգծել է Սուքիասյանը։

Նա նշել է, որ Հայաստանի շահերից է բխում չդառնալ Թուրքիայի դեմ ռուսական ագրեսիայի տարածք, քանի որ հենց այդ դեպքում է, որ Թուրքիան թիրախավորում է մեզ։

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Սուքիասյանը հիշեցրել է, որ հայերի բռնի տեղահանությունից անցել է երկու տարի։ Նրա գնահատմամբ՝ ողբերգական ավարտը պայմանավորված է նաև ռուսասիրությամբ, որը, նրա խոսքով, վերածվել է հակապետականության․

«Արցախի ողբերգությունը եղավ մեր ռուսասիրության հետևանքը, ինչը բերեց հայաթափման։ Ռուս-թուրքական գործակալական ցանցը մեր գլխին բերեց այդ ճակատագիրը։ Իսկ Արցախի հարցում մենք արդար ենք․ դա մեր հայրենիքն է եղել», – ասել է նա։

Սուքիասյանը համաձայնել է այն դիտարկման հետ, որ Հայաստանի բոլոր իշխանությունները 1994-ից հետո բավարար ռեսուրս չեն հավաքել ԼՂ անկախության օրակարգը սպասարկելու համար։

Վերջում Սուքիասյանը արձագանքել է Փաշինյանի իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե իբր փորձ է արվում փոխել հայի ինքնությունը։ Նրա կարծիքով՝ նման մեղադրանքները հիմնավորված չեն․

«Ցեղասպանությունը թուրքերի ինքնությունն է, ոչ թե մերը», – ասել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան