ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գինու հնձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներին, որը ևս վկայում է գինեգործության՝ որպես հնագույն քաղաքակրթության և մշակութային ժառանգության նկատմամբ պետական քաղաքականության մասին: Հանդիպմանը ներկա …

