Հռոմի պապը նշել է, որ Վատիկանը պատրաստ չէ Գազայի վրա Իսրայելի հարձակումը ցեղասպանություն որակել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սուրբ Աթոռը պատրաստ չէ Իսրայելի կողմից Գազայում իրականացված արշավը ցեղասպանություն բնորոշել։ Հուլիսին տված, բայց այս հինգշաբթի հրապարակված հարցազրույցում այս մասին ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը, գրում է Al Arabiya-ն՝ AFP-ին վկայակոչելով։

«Ցեղասպանություն բառն ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում»,- ասել է Հռոմի պապը ամերիկացի լրագրող Էլիզ Անն Ալենի հետ հարցազրույցում՝ «Պապ Լևոն XIV. համաշխարհային քաղաքացի, 21-րդ դարի միսիոներ» գրքի համար։

«Պաշտոնապես Սուրբ Աթոռը չի կարծում, որ մենք այս պահին կարող ենք որևէ հայտարարություն անել այդ մասին։ Կա  տեխնիկական սահմանում այն ​​մասին, թե ինչ կարող է լինել ցեղասպանությունը, բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են բարձրացնում այս հարցը»,- ասել է նա։

ՄԱԿ-ի քննիչները երեքշաբթի Իսրայելին մեղադրել էին Գազայում ցեղասպանություն կատարելու մեջ՝ «պաղեստինցիներին ոչնչացնելու» նպատակով, մեղադրելով Իսրայելի վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի կողմից լիազորված քննչական մարմինը եզրակացրել է, որ երկիրը ցեղասպանություն է իրականացնում։

Հուլիսյան հարցազրույցում ԱՄՆ-ում ծնված Հռոմի պապն ասել է, որ հիասթափեցնող է, որ նույնիսկ Միացյալ Նահանգները դժվարանում է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ մեղմելու Գազայում տառապանքները, որտեղ պաղեստինցիները սովի են մատնված՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների։

«Նույնիսկ Միացյալ Նահանգների կառավարության կողմից, վերջերս նախագահ Թրամփի կողմից արված որոշ շատ հստակ հայտարարություններից հետո, դեռևս հստակ արձագանք չի եղել Գազայի ժողովրդի, անմեղ մարդկանց տառապանքները մեղմելու արդյունավետ եղանակներ գտնելու առումով, և դա, ակնհայտորեն, մեծ մտահոգություն է առաջացնում»,- ասել է նա։

Վատիկանի պաշտոնական դիրքորոշմանը հակառակ՝ Հռոմի նախորդ՝ Ֆրանցիսկոս պապը կասկածի տակ էր դրել՝ արդյո՞ք Իսրայելի կոշտ ռազմական արձագանքը Գազայի հատվածում ցեղասպանություն է։

Պատերազմը Գազայում սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 1219 մարդ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի պատասխան արշավի հետևանքով Գազայի գրեթե ամբողջ բնակչությունը տեղահանվել է, զոհվել է ավելի քան 65,000 մարդ։

Չորեքշաբթի Հռոմի պապը համերաշխություն էր հայտնել Գազայի ժողովրդին՝ նշելով, որ խաղաղ բնակիչները «կրկին» ստիպված են եղել լքել իրենց հողերը և ապրում են «անընդունելի պայմաններում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի