ՄԱԿ-ի հանձնաժողովը Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է անվանել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը երեքշաբթի եզրակացրել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում  Գազայում, և որ այդ գործողությունները հրահրել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է France 24-ը։

Որպես ցեղասպանության եզրակացությունը հիմնավորող ապացույց՝ հանձնաժողովը մատնանշում է սպանությունների մասշտաբները, մարդասիրական օգնության արգելափակումը, մարդկանց հարկադիր տեղահանումը և վերարտադրողական առողջության կլինիկայի ոչնչացումը։

«Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս դաժան հանցագործությունների պատասխանատվությունը կրում են Իսրայելի կառավարության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաները, որոնք գրեթե երկու տարի է՝ կազմակերպում են ցեղասպանական արշավ Գազայի հատվածում պաղեստինյան խումբը ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»,- ասել է Պաղեստինի օկուպացված տարածքների հետաքննության հանձնաժողովի ղեկավար, Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլլեյը։

Իսրայելը հայտարարել է, որ «կտրականապես մերժում է» ՄԱԿ-ի Անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովի զեկույցը, որը պարզել է, որ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր «ցեղասպանություն» է իրականացրել Գազայում։

«Իսրայելը կտրականապես մերժում է այս աղավաղված և կեղծ զեկույցը և կոչ է անում անհապաղ լուծարել այս հետաքննող հանձնաժողովը»,- ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը եզրակացություններն անվանել է «զրպարտչական հայտարարություն»։

Զեկույցը, որը նաև պարզել է, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հրահրել են ցեղասպանական գործողություններ, «սկանդալային» և «կեղծ» է։ Այս մասին էլ հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դանիել Մերոնը։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելական բանակը լույս երեքշաբթի գիշերը շաբաթներ տևած ռմբակոծությունից հետո սկսել է լայնածավալ հարձակումը Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի