«Գազան կրակի մեջ է»․ Իսրայելի բանակը սկսել է ցամաքային գործողությունը

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Իսրայելական բանակը լույս երեքշաբթի գիշերը շաբաթներ տևած ռմբակոծությունից հետո հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա։ Այս մասին հայտնում են իսրայելական և արաբական լրատվամիջոցները, ինչպես նաև ամերիկյան Axios-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Axios-ը, հղում անելով Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի, գրում է, որ ցամաքային ուժերը երկուշաբթի մտել են Գազա, և շուտով նրանց կհետևեն լրացուցիչ ուժեր։

Jerusalem Post-ը նշում է, որ «կարող է հաստատել» հարձակման սկսման մասին հաղորդագրությունները։ Լրատվամիջոցը, սակայն, չի նշել, թե ինչ աղբյուրներից է ստացել հաստատումը։ Պաշտոնական հաստատում չկա, որ քաղաքում ցամաքային գործողությունն արդեն սկսվել է։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի  ջախջախման համար պայմաններ ստեղծելու համար», սակայն ուղղակիորեն չի նշել քաղաք մտնելու մասին։

«Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը  երկաթե բռունցքով հարվածում են  ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Մենք չենք նահանջի և չենք նահանջի, մինչև առաջադրանքը չկատարվի», – AFP-ն մեջբերում է Կացի խոսքերը։

Jerusalem Post-ը, Al Jazeera-ն և անգլալեզու այլ լրատվամիջոցներ, հղում անելով պաղեստինյան աղբյուրներին, հաղորդում են, որ իսրայելական տանկերը մտել են քաղաքի կենտրոն։

Al Jazeera-ն, Times of Israel-ը նույնպես հաղորդում են, որ վերջին ժամերին Իսրայելի բանակը ակտիվացրել է Գազայի վրա իր հարձակումները։

AFP-ն, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ քաղաքը գտնվում է ծանր, շարունակական ռմբակոծության տակ, սակայն որևէ հարձակման մասին չի հաղորդում։

Իսրայելի կառավարությունը Գազա քաղաքը գրավելու որոշում կայացրել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբին: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա նախարարների խոսքով՝ Գազայում կան ՀԱՄԱՍ խմբավորման կարևոր հենակետեր, որոնք նրանք խոստացել են ոչնչացնել:

Հայտարարելով Գազայի հյուսիսը գրավելու մտադրության մասին՝ իսրայելցիները կոչ են արել քաղաքում բնակվողներին տարհանվել կենտրոն և հարավ։ Սակայն տարբեր լրատվամիջոցների մոտավոր գնահատականներով Գազա քաղաքում գտնվող մոտ 1 միլիոն պաղեստինցիներից 300 հազարն է տարհանվել։

Axios-ը երկու իսրայելցի պաշտոնյաների հղումով հայտնում է, որ Թրամփի վարչակազմն աջակցում է Գազա քաղաքում գործողությանը, բայց ցանկանում է, որ այն տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։

ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր չէ կանգնեցնել Իսրայելին և դեմ չէ, որ այն ինքնուրույն որոշի՝ ինչ անել Գազայում։

«Սա Թրամփի պատերազմը չէ, սա Բիբիի (Նեթանյահուի մականունը) պատերազմն է», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Axios-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի