Պուտինը հիասթափեցրեց ինձ. Թրամփ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր իրեն հաջողվել է «լուծել» յոթ պատերազմ, որոնք «անլուծելի» էին և «անքննարկելի», գրում է BBC-ի ռւսական ծառայությունը։

Քանի որ ՆԱՏՕ-ի հունիսին կայացած գագաթնաժողովում դաշինքը իր վրա պարտավորություն էր վերցրել պաշտպանության վրա ծախսել իր ՀՆԱ-ի 5%-ը, Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը համարում է ամենահեշտը ավարտելու տեսանկյունից՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները։

Թրամփը, սակայն, հավելել է․ «Նա ինձ հիասթափեցրեց»։

Օգոստոսին Թրամփը հյուրընկալել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ալյասկայում՝ հույս ունենալով Ուկրաինայում հրադադարի համաձայնագրի հասնել։ Չնայած Թրամփը հայտարարել էր «նշանակալի առաջընթացի» մասին՝ խաղաղության համաձայնագիր դեռևս չի կնքվել։

Ասուլիսի ընթացքում Թրամփին հարցրել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված իր հաջորդ քայլերի մասին։ ԱՄՆ նախագահը կրկնել է իր նախորդ հայտարարությունը՝ պնդելով, որ պատերազմը տեղի չէր ունենա, եթե ինքը նախագահ լիներ, երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ ներխուժումը։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ սպասում է «լավ լուրերի»՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ։

«Հուսով եմ՝ մենք լավ լուրեր կունենանք ձեզ համար»,- ասել է նա։

Ասուլիսի վերջում Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ սպասում է, որ եվրոպական երկրները կնվազեցնեն իրենց կախվածությունը ռուսական նավթից՝ նախքան Վլադիմիր Պուտինի վրա հետագա ճնշում գործադրելու մասին որոշում կայացնելը։

«Ես պատրաստ եմ այլ միջոցներ ձեռնարկել, բայց ոչ այն դեպքում, երբ այն մարդիկ, որոնց համար ես պայքարում եմ, նավթ են գնում Ռուսաստանից։ Եթե նավթի գինը իջնի, շատ պարզ է՝ Ռուսաստանը կհամաձայնվի [Ուկրաինայի հարցում կարգավորմանը]»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Հունգարիան և Սլովակիան ավելացրել են ռուսական նավթի գնումները այն բանից հետո, երբ Պուտինը 2022 թվականին սկսել է Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի