Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է երկրի բարձրագույն պարգևից՝ Պատվո լեգեոնի շքանշանից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կիրակի, հունիսի 15-ին՝ Ֆրանսիայի կառավարության Journal Officiel պաշտոնական կայքում։ Նշենք՝ նախագահը շքանշանից զրկվում է առաջին անգամ 1945 թվականից ի վեր։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Սարկոզիի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս հունիսի 5-ին։ Նրա անդամակցությունը Պատվո լեգեոնին դադարեցվել է հետադարձ …

