Ապօրինի թմրաշրջանառություն Զույգաղբյուր գյուղում
Հասարակություն
20.09.2025 | 15:16
Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։
ՆԳՆ ոստիկանությունիցհայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 20 փաթեթ՝ ընդհանուր 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով, և կանեփի ցողուններ։
Զույգաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն: