Էստոնիան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ ռուսական ՄիԳ-31-երի ներխուժումից հետո

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Էստոնիայի վարչապետ Քրիստյեն Միխալը հայտարարել է, որ իր երկիրը խորհրդակցություններ է սկսում  Հյուսիսատլանտյան պայմանագրի՝ ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի համաձայն՝ այն բանից հետո, երբ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը․ գրում է svoboda.org-ն։

Նա հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները մոտավորապես 5 ծովային մղոն խորությամբ թռիչքներ են իրականացրել ՆԱՏՕ-ի տարածքով և խափանվել են Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների կողմից, որոնք տեղակայված են Էմարի ավիաբազայում՝ Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակներում։

Էստոնիան միջադեպը որակել է որպես աննախադեպ դիտավորւթյուն։ Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան ընդգծել է, որ այս տարի Էստոնիայի օդային տարածքը խախտվել է 4 անգամ, և Տալլինը կփորձի ամրապնդել իր օդային պաշտպանությունը իր դաշնակիցների օգնությամբ։ ՆԱՏՕ-ն հաստատել է ռուսական ինքնաթիռի խափանումը և Մոսկվայի գործողություններն անվանել անխոհեմ։

Մոսկվան հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ երեք ՄիԳ-31-երը թռչում էին Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքից դեպի Կալինինգրադ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ այլ պետությունների սահմանները չեն խախտվել, և որ թռիչքը համապատասխանել է միջազգային կանոնակարգերին։

Եվրոպացի քաղաքական գործիչները միջադեպը գնահատել են որպես դիտավորյալ սադրանք։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ սա «պատահական չէ», մինչդեռ Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Սակալինյենեն կոչ է արել անհապաղ տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ ՆԱՏՕ-ի արևելյան թևում։

Ի դեպ, կարծիքներ են ծրջանառվում, որ Ռուսաստանը փորձարկում է ՆԱՏՕ-ի պատրաստվածությունը՝ արձագանքելու անվտանգության սպառնալիքներին։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքեր խախտել էին Լեհաստանի օդային տարածքը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի