Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածն ակտիվացնելու խնդրանքով

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Նախնական գնահատականներով՝ Լեհաստանի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը  ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից դիտավորյալ ներխուժում էր։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում Reuters-ի աղբյուրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ներգրավվել են «դաշնակցի օդային տարածքում առկա պոտենցիալ սպառնալիքին արձագանքելուն»։

ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը չեն ներգրավվել հարձակումը հետ մղելու գործում, չնայած դրանք անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել են իրենց ռադարներով։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան հարձակում չի համարում, ընդգծել է աղբյուրը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը անօդաչու թռչող սարքի ներխուժումը Լեհաստան անվանել է «պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը»։

«Եվ կան հիմքեր ենթադրելու, որ սա միտումնավոր, այլ ոչ թե պատահական խախտում էր», – գրել է նա սոցիալական ցանցերում։

«Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում», – հավելել է Կալլասը՝ կոչ անելով ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի պաշտպանության մեջ։

Ի դեպ, Բելառուսն էլ պնդում է, թե տեղեկացրել է Լեհաստանին և Լիտվային այս գիշեր իրենց տարածքին մոտեցող անօդաչու թռչող սարքերի մասին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի  գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։

«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գիշերը անօդաչու սարքերի հարվածների փոխանակման  ընթացքում Բելառուսի Հանրապետության ՀՕՊ ուժերը և միջոցները անընդհատ հետևել են անօդաչու սարքերի, որոնք կորցրել էին իրենց ուղղությունը կողմերի  ռադիոէլոկտրոնային պայքարի  միջոցների ազդեցության հետևանքով», – ասել է նա՝ նշելով, որ կառավարումը կորցրած անօդաչու սարքերից մի քանիսը ոչնչացվել են Բելառուսի ՀՕՊ ուժերի կողմից հանրապետության տարածքում։

Գիշերը Լեհաստանի օդային տարածք 19 ներխուժում է գրանցվել, որոնց մեծ մասը կատարվել է Բելառուսի տարածքից։ Այս մասին Լեհաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Ավելի վաղ Տուսկը կառավարության արտակարգ նիստում խոսել էր ռուսական անօդաչու թռչող սարքերի «մեծ թվի» մասին՝ առանց նշելու դրանց քանակը։ Մոսկվան դեռևս չի արձագանքել իրավիճակին։

«Այն փաստը, որ այս անօդաչու թռչող սարքերը, որոնք անվտանգության սպառնալիք են  ներկայացնում, խոցվել են, փոխում է քաղաքական իրավիճակը։ Հետևաբար, դաշնակիցների խորհրդակցությունները ընդունել են  ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը ակտիվացնելու պաշտոնական խնդրանքի տեսք», – խորհրդարանին ասել է  Տուսկը։

4-րդ հոդվածը ենթադրում է, որ դաշինքի անդամները կխորհրդակցեն միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով ՆԱՏՕ-ի երկրների տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են։

Հիշեցնենք, որ  Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը։  Հաղորդվել էր ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի