Ագրեսիայի ակտ է․ Լեհաստանը ռուսական ԱԹՍ-ներ է խոցել իր օդային տարածքում

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Լեհաստանը սեպտեմբերի 10-ին  հայտարարել է,  որ իր Զինված ուժերը առաջին անգամ կրակ է բացել թշնամական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք խախտել էին իր օդային տարածքը՝ Ուկրաինայի արևմուտքում ռուսական հարվածների ժամանակ։ Զինվորական հրամանատարության տվյալներով՝ հայտնաբերվել են տասնյակից ավելի օբյեկտներ, որոնց մի մասը  իրենից սպառնալիք է  ներկայացրել և «չեզոքացվել» է․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով աննախադեպ խախտում է տեղի ունեցել Լեհաստանի օդային տարածքում ԱԹՍ-ների կողմից։ Սա ագրեսիայի ակտ է, որը իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – սոցիալական ցանցերում հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը՝ հավելելով․ «Մեր օդային տարածք մտած որոշ անօդաչու թռչող սարքեր խփվել են։ Շարունակվում են որոնումները և աշխատանքները  այդ օբյեկտների հնարավոր անկման վայրերը որոշելու համար»։

Գերատեսչությունը շեշտել է, որ գործողությունը շարունակվում է և Պոդլասկե, Մազովեցկե և Լյուբլինի վոյևոդաների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական ինքնաթիռները «զենք են օգտագործել թշնամական օբյեկտների դեմ»։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ», – հավելել է նա X -ի իր միկրոբլոգում։

Լեհական բանակը միջադեպը որակել է «ագրեսիայի ակտ»։ Երկրի ամենամեծ օդանավակայանը Վարշավայում  փակվել է ռազմական ակտիվության պատճառով, ինչպես նաև երեք այլ օդանավակայաններ, այդ թվում՝ Ժեշով-Յասյոնկան, որը կարևոր դեր է խաղում Ուկրաինային օգնություն հասցնելու գործում։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի  դաշնային վարչությունը հաստատել է, որ Լեհաստանի մի քանի օդանավակայանների օդային տարածքը ժամանակավորապես փակ է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության հարցմանը: Մինչդեռ ուկրաինական զինվորականները ավելի վաղ  հայտնել էին, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը սպառնացել են Լեհաստանի Զամոշց քաղաքին, սակայն շուտով ջնջել էին հաղորդագրությունը  տելեգրամյան ալիքից։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանդիպումներ է անցկացնում պետական ​​անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ:

Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքի բազմակի խախտումները նշանակում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձարկում է մեր վճռականությունը՝ պաշտպանելու Լեհաստանը և Բալթյան երկրները»։  Վաշինգտոնում ասել է դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը։

Հանրապետական ​​Ջո Ուիլսոնը Ռուսաստանի գործողություններն անվանել է «հարձակում ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա» և «պատերազմական ակտ»։ Նա կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանել պատժամիջոցներով, որոնք «կսնանկացնեն ռուսական ռազմական մեքենան»։

Վերջերս ԱՄՆ գագաթնաժողովում Պուտինին հյուրընկալած Թրամփը շաբաթավերջին հայտարարել էր, որ պատրաստ է անցնել Մոսկվայի և նրա նավթ գնորդների դեմ պատժամիջոցների «երկրորդ փուլին», ինչը Ռուսաստանի վրա ճնշման հնարավոր սրման ամենաուժեղ ազդանշանն է իր պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X -ում արված գրառմամբ հայտնել է, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ  գիշերը Լեհաստանի երկնքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում», – նշել է նա՝ ուղղակիորեն չասելով, որ Լեհաստանի երկնքում ռուսական ԱԹՍ-ներ են խոցվել։

 

ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը նշել է, որ ՆԱՏՕ-ի տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի բազմակի ներխուժումները «ակնհայտորեն պաշտպանության և վաղ նախազգուշացման համակարգերի միտումնավոր փորձարկումներ են»։

«Մենք պետք է արդյունավետորեն արձագանքենք ամեն անգամ։ Մենք, անշուշտ, կարող ենք ավելին անել», – ասել է նա։

Լեհաստանը բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակում է 2022 թվականից, երբ ուկրաինական հրթիռը պատահաբար հարվածել էր լեհական գյուղի, որի հետևանքով զոհվել էր  երկու մարդ։ Սակայն Վարշավան այժմ առաջին անգամ  պաշտոնապես հայտնել է իր տարածքում օդային թիրախների դեմ զենքի օգտագործման մասին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի