Լեհ սահմանապահները ձերբակալել են մի ուկրաինուհու, որը Ղազախստանում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների առևտրով զբաղվող հանցախմբում մասնակցության և 56 երիկամի վաճառքի համար, հաղորդում է Reuters-ը։ 35-ամյա կինը, որը նույնականացվել է Քսենիա Պ., ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, ասվում է Պրժեմիսլի դատախազության խոսնակ Մարտա Պյետկովսկայայի հայտարարության մեջ: Դատախազները …