ՔՊ-ականները «Շողակաթ» հեռուստաալիքը եթերազրկելու գործընթաց են սկսել․ նախագիծ է շրջանառվում

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծից տեղեկանում է, որ նրանք առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

Նախագծով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը․ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,-նշված է նախագծում։

Գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալը առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։

«Մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն»,-նախագծում գրել են Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, ապա հղում անելով եվրոպական փորձին՝ նշել, որ այնտեղ հանրային հեռարձակողների թիվը պակաս է, որակը՝ բարձր։ Պատգամավորները հստակ օրինակներ չեն նշել։

Նախագծում նշված չէ, թե հանրային երեք ալիքներից որ մեկի գործունեությունն է դադարեցվելու։ Այս հարցը արդեն ՀՌՀ-ի տիրույթում է։

Այդուհանդերձ, հաշվի առնելով վերջին շրջանում իշխանության և բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածությունը՝ կարելի էր ենթադրել, որ ՔՊ-ականների նախաձեռնությունն ուղղված է «Շողակաթ» հեռուստաալիքի դեմ։

«Շողակաթի» հարցը ՔՊ-ականների թիրախում էր դեռ 2024 թվականի բյուջեի կատարողականի և 2025-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարում էր, թե արդյո՞ք կա մեկը որ կասի․ «այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռուստառադիո խորհուրդը այս ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ։ Դրա համար «Շողակաթը» պետբյուջեից ստանում է 220 մլն դրամ։

Թագուհի Ղազարյանը, որն այժմ, ըստ էության, «Շողակաթի» եթերազրկման նախագծի համահեղինակներից է, նախորդ տարի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկում էր այդ գումարը մրցույթով տալ այլ ընկերության։

«Թող մշակութային ալիք լինի, թող մրցույթով լինի։ Վերցնել տալ մի հատ կրոնական կազմակերպության, որը ամենևին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»,- ասել էր նա` նշելով, որ հոգևոր-մշակութային ալիքով քաղաքական ցույցեր են լուսաբանվում, որոնք առաջնորդում էր Բագրատ Գալստանյանը։

Ավելի վաղ էլ Արսեն Թորոսյանն առաջարկել էր «Շողակաթ»-ին տրվող գումարը տալ «Առաջին ալիքին»։ «Չի լինի՞՝ այդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային-կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա, ու մենք «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես», – ասել էր արդեն նախկին պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Դեռ այն ժամանակ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ՔՊ-ականներին պարզաբանել էր, որ հոգևոր-մշակութային ալիք ունենալը միջազգային պահանջ է, ինչը լրացնում են «Շողակաթ»-ին այդ ձևաչափի հաղորդումներ պատվիրելով։ Շիրինյանը նշել է, որ մշակութային առանձին ալիք ունենալու համար միլիարդներ են անհրաժեշտ։

«Շողակաթ»-ի շուրջ ՔՊ-ականների քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Տավուշի արդեն նախկին թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսեց։ Իշխանակններն այժմ էլ մտել են գործնական փուլ, երբ Փաշինյանն է Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջում։

Նարեկ Կիրակոսյան