«Կինոմոսկվա»-ի դիմաց տեղադրվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այն ձուլվել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Երևան: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է: Հուշարձանը նվիրված է մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր մրցույթ, ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը:

