ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: …

