Աշակերտների իրական ընդգրկվածությունը 12-ամյա կրթության մեջ 94.6% է․ Թագուհի Ղազարյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հղում անելով Հաշվեքննիչ պալատի զեկույցին ասաց, որ ՀՀ-ում կա 20 հազար երեխա, որ ընդգրկված չէ պարտադիր կրթության համակարգում։

«Ինձ արտառոց են թվում այս տոկոսները»,-ասել էր պատգամավորը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել պարզաբանել։

Նախարարն ասել էր, որ ծանոթ է Հաշվեքննիչ պալատի զեկույցին և ներկայացրել են ծավալուն դիտարկումներ։

«Ցավում եմ, որ դրանք արտացոլված չեն եզրակացության մեջ և կարևոր եմ համարում պարզաբանել։ 2024-25 թթ․ ուստարվա համար կրթության մեջ ըդգրկվածությունը կազմել է 90,4 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ Հաշվեքննիչ պալատի ներկայացված 82 տոկոսը չի համապատասխանում իրականությանը»,-ասել էր նա։

Թագուհի Ղազարյանն այսօր տեղեկացրել է, որ աշակերտների իրական ընդգրկվածությունը 12-ամյա կրթության մեջ (ներառյալ ՄԿՈւ համակարգը) 94.6% է։

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը» վերնագրով զեկույց, որտեղ առանձին բաժնով ներկայացված է հանրակրթական հաստատությունների գործունեությունը։ Այս բաժնում վիճակագրական կոմիտեն ներկայացնում է հանրակրթության մեջ աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը` ըստ աշակերտների տարիքային խմբերի։

Ըստ այդ ցուցանիշի՝ ՀՀ-ում տարրական դասարաներում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 102% է (այս թիվը ստացվել է այն բանի արդյունքում, որ ԼՂ տեղահանված երեխաների մի մասը ՀՀ պետական ռեգիստրում չի անցել հաշվառման գործընթաց, սակայն ընդգրկված է հանրակրթական հաստատություններում)։

Հիմնական դպրոցներում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 99,7% է։ Ավագ դպրոցում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 60.9% է, աշակերտների ևս 21.3%-ը հիմնական դպրոցից հետո կրթությունը շարունակում է ՄԿՈւ հաստատություններում (ըստ այդմ աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը բարձր տարիքի երեխաների շրջանում 82.2% է)։

Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաների համախառն ընդգրկվածության ցուցանիշը (ներառյալ ՄԿՈւ համակարգը) 94.6% է։ Մնացյալ 5.4% աշակերտների զգալի մասը հիմնական դպրոցն ավարտածներն են։ Հաշվեքննիչ պալատի ցուցանիշները թերևս ստացվել են այն բանի պատճառով, որ հաշվեքննություն իրականացնելիս հաշվի չի առնվել Հայաստանում ծնված, բայց չապրող երեխաների հանգամանքը։

Այս թեմայի շուրջ հանձնաժողովը կշարունակի քննարկումները պատասխանատու գերատեսչությունների հետ Կրթության զարգացման մինչև 2023 թվականի ռազմավարության թիրախային ցուցանիշների հարցը օրակարգում պահելով»,-գրել է պատգամավորը։

Նարեկ Կիրակոսյան