Մանչեսթերում սինագոգի վրա հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել․ Սթարմերը վաղաժամ լքում է Եվրոպական համայնքի գագաթնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Բրիտանական Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ արձագանքում են քաղաքի Միդլթոն Ռոուդում գտնվող սինագոգի մոտ տեղի ունեցած միջադեպին, այն բանից հետո, երբ հաղորդվել է քաղաքացիական անձանց ուղղությամբ մեքենա վարելու և դանակահարության մասին, գրում է DW-ն։

Ոստիկանությունը հայտնել է խոշոր միջադեպի մասին քաղաքի հյուսիսում գտնվող Հիթոն Պարկի սինագոգի մոտ, և հայտնել, որ մեկ րոպե անց ոստիկանները կրակ են բացել։

«Մեկ տղամարդ ստացել է հրազենային վնասվածք, որը, ենթադրաբար, հրաձիգն է եղել»,- հայտնել է ոստիկանությունը։

Միաժամանակ, չորս մարդ վիրավորվել է «ինչպես մեքենայի հարվածից, այնպես էլ դանակահարությունից»։

Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը BBC ռադիոկայանին ասել է, որ սա լուրջ իրադարձություն է, բայց «անմիջական վտանգը, կարծես, անցել է»։

Բըրնհեմն ավելի ուշ նաև ասել է, որ «ենթադրվում է»՝ կասկածյալը մահացել է, չնայած զգուշացրել է, որ այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։ Բըրնհեմը խորհուրդ է տվել մարդկանց խուսափել տարածքից, քանի դեռ արտակարգ ծառայությունները արձագանքում են։

Տեղի ոստիկանությունը ավելի ուշ հայտնել է, որ սինագոգի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հանցագործը սպանվել է։

Այս հարձակումը համընկնում է Յոմ Կիպուրի կրոնական տոնի հետ։

«Ես ցնցված եմ սինագոգում տեղի ունեցած հարձակումից։ Այն փաստը, որ սա տեղի է ունեցել Յոմ Կիպուրի՝ հրեական օրացույցի ամենասուրբ օրը, այն դարձնում է ավելի սարսափելի։ Իմ մտքերը բոլոր տուժածների սիրելիների հետ են, և իմ շնորհակալությունն եմ հայտնում արտակարգ ծառայություններին և բոլոր առաջին արձագանքողներին»,- սոցցանցում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Հաղորդվում է, որ Սթարմերը վաղաժամ լքում է Դանիայում եվրոպական համայնքի գագաթնաժողովը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու համար՝ նախագահելու, այսպես կոչված, «COBRA» կոմիտեների նիստը, որը համակարգում է կառավարության արձագանքն ազգային ճգնաժամերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի