ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան: «Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ …

