Ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը․ Փաշինյան

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:

Ստորև՝ Փաշինյանի ելույթից մի հատված․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ շատ նեգատիվ կա կուտակված, և պետք է հասկանալ դրա պատճառները: «Չնայած՝ այս ընթացքում որոշակիորեն հասկացել ենք նաև նեգատիվի պատճառները, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին. պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք: Եվ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի Կառավարությունը և ի դեմս Կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարևոր է: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին: Սա ինչ-որ տեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հընթացս նաև կզարգանա»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Վարչապետի խոսքով, սա ոչ միայն նշանակում է, որ Կառավարությունը պետական բյուջե եկամուտներ է ավելացնում, այլ նաև նշանակում է, որ մարդկանց մոտ սերմանվում է այն գիտակցումը, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունն ավելի մեծ օգուտներ են ստանում այդտեղից: «Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն և այլն»,– ասել է վարչապետը: