Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է …

