ՌԴ-ն պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքների վրա

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 3-ի գիշերը լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր իրականացրել են ուկրաինական «Նաֆթոգազ» ընկերության գազի արտադրության ենթակառուցվածքների վրա ամենազանգվածային հարձակումը։ Հարվածներն ուղղված են եղել Խարկովի և Պոլտավայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է «Նաֆթոգազ»-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընկերության տվյալներով՝ իր օբյեկտների վրա արձակվել է 35 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, և 60 անօդաչու թռչող սարք։ Որոշները հաջողվել է խոցել։

«Այս հարձակման արդյունքում մեր օբյեկտների զգալի մասը վնասվել է։ Վնասի մի մասը կրիտիկական չափերի է հասնում»,- ասել է «Նաֆթոգազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին։

Նրա խոսքով՝ ռուսական հարվածը նպատակ է ունեցել խափանել ջեռուցման սեզոնը։

«Սա նպատակաուղղված ահաբեկչություն է քաղաքացիական օբյեկտների դեմ, որոնք ապահովում են գազի արդյունահանումը և վերամշակումը, որն օգտագործվում է մարդկանց բնականոն կյանքն ապահովելու համար։ Այն ռազմական նշանակություն չունի»,- ասել է Կորեցկին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ երկրի վրա, ընդհանուր առմամբ, արձակվել է 416 օդային հարվածային միջոց, այդ թվում՝ 381 հարվածային անօդաչու թռչող սարք, յոթ «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ, 21 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և յոթ «X-59/69» կառավարվող օդ-օդ դասի հրթիռ։

Նշվում է, որ հարվածի հիմնական թիրախը Խարկովի և Պոլտավայի մարզերի էներգետիկ օբյեկտներն են եղել։ Գիշերային հարձակման ժամանակ տուժել են նաև Սումիի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Կիևի մարզերը։

Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 320 օդային թիրախ, այդ թվում՝ 303 անօդաչու թռչող սարք, 12 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և հինգ «X-59/69» կառավարվող օդ-օդ դասի հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի