Դատավճիռը լրիվ այլ հոդվածով է. Աջապահյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, մինչդեռ, այսօր դատարանը պատժաչափը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝

«Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը:

«Մենք արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա` դատավճիռը կարդաց 442 հոդվածով»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Լրագրողի հարցադրմանը, որ գուցե հուզմունքն էր պատճառը, պաշտպանը արձագանքեց. «Այդ հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում, ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր և Միքայել սրբազանը չի կատարել ո´չ 422, ո´չ 442 նախատեսված արարք»,- ասաց Զոհրաբյանը:

Եթե հոդվածը սխալ է, դատավճիռն ունի՞ իրավական ուժ: «Տեսնենք»,- կարճ պատասխանեց պաշտպանը` նշելով, որ բողոքարկելու են դատավճիռը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման` չփոխելով խափանման միջոց կալանքը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ նախորդ լրացուցիչ դատական նիստում դատախազ Արման Բաղդասարյանը միջնորդել էր ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ Աջապահյանը մեղավոր է ճանաչվել զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Արփի Հակոբյան