Վարչության պետի ՀԿ-ն 16 մլն դրամ է ստացել քաղաքապետարանից առանց մրցույթի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Երևանի բյուջեից 16,7 մլն դրամ է հատկացվել քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի հիմնադրած ՀԿ-ին՝ Հուզական աջակցության թեժ գծի ծառայության համար։ Թեժ գիծը գործում է այս տարվա ապրիլից։ Քաղաքացիները կարող են աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00-ը զանգահարել և պատմել իրենց խնդիրների մասին։ Ծառայություններ մատուցողը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն է։

Ուշագրավ է, որ գումարը քաղաքապետարանի պաշտոնյայի հիմնադրած կազմակերպությանը տրվել է առանց մրցույթի։ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։ Հիմնադիրներից մեկը Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն է։ Թեժ գծի աշխատանքների համակարգումը հենց Ղարիբյանի ղեկավարած վարչության տիրույթում է։ Ղարիբյանը քաղաքապետարանում աշխատանքի է անցել 2025 թվականի մայիսին, ՀԿ-ին գումարը տրվել է մեկ տարի առաջ՝ 2024 թվականի փետրվարին։

Քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցված պատասխանում հատուկ անդրադարձ է կատարվել այս ժամանակագրությանը։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա՝ հաշվի առնելով, որ Գևորգ Ղարիբյանը  և՛ ՀԿ-ի համահիմնադիրն է, և՛ քաղաքապետարանի այն պաշտոնյան, որը պետք է վերահսկի իր իսկ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքերը։

Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Ղարիբյանը շարունակում է լինել ՀԿ-ի ծրագրերի հասարակական հիմունքներով կլինիկական և գիտական ղեկավարը:

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն այս գործարքում շահերի բախման ռիսկ է տեսնում։ Քյուրումյանի կարծիքով՝ նման դեպքերում վտանգ կա, որ հատկացված ֆինանսական միջոցները կարող են անարդյունավետ ծախսվել։ Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ համայնքն իր ենթակայությամբ չունի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություն, ուստի գործառույթն իրականացնում է այլ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով։

Մեկ այլ ուշագրավ դրվագ․ իսկ ինչպե՞ս է պաշտոնյայի հետ փոխկապակցված ՀԿ-ն ընդգրկվել քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկում։ Պարզվում է՝ դրա համար անհրաժեշտ է եղել ընդամենը մեկ դիմում և ոչ մի մրցույթ։ Երևանի քաղաքապետարանն է Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել ֆինանսավորման կարգը։

Արտակ Քյուրումյանը շեշտում է՝ բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ են մատուցում։

Երևանի քաղաքապետարանը Factor TV-ին հրաժարվել է տրամադրել պաշտոնայի ՀԿ-ի հետ կնքած պայմանագրի օրինակը՝ անձնական տվյալների պաշտպանության հիմնավորմամբ։ Առաջարկեցինք պայմանագրում փակել անձնական տվյալները և դրանից հետո միայն տրամադրել, բայց քաղաքապետարանից արձագանք չստացանք։

Պայմանագրի տրամադրման դեպքում կերևար ծառայության տեխնիկական բնութագիրը և հնարավոր կլիներ պարզել՝ 16,7 մլն դրամը կոնկրետ ի՞նչ ծառայությունների համար է տրվել։ Փոխարենը քաղաքապետարանը ներկայացրել է ևս տասը ՀԿ-ների ցանկ, որոնք ֆինանսավորում են տարբեր ծրարգրեր իրականացնելու համար։

Թեմայի շուրջ Factor TV-ն փորձեց զրուցել նաև քաղաքապետարանի պաշտոնյա, միաժամանակ, կառույցից գումար ստացած ՀԿ-ի հիմնադիր Գևորգ Ղարիբյանի հետ։ Մեր ջանքերը երկու օր անընդմեջ արդյունք չտվեցին․ նրա աշխատանքային հեռախոսահամարին պատասխանող աշխատակցուհին փոխանցում էր, որ Ղարիբյանը խորհրդակցությունների մեջ է։ Քաղաքապետարանից առաջարկեցին հարցերն ուղղել սոցալական բաժնի պետին, բայց նա ևս զանգերին չպատասխանեց։

Շահերի հնարավոր բախման վտանգի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ նախագահ և համահիմնադիր Արտակ Բեգոյանից։ Նա նախ համաձայնվեց հարցերին պատասխանել՝ ռեպորտաժում իր ձայնը չօգտագործելու պայմանով, ապա տեղեկացրեց, որ չի ցանկանում քաղաքապետարանին առնչվող հարցերով մեկնաբանություն տալ։ Միայն վստահեցրեց, որ շահերի բախում չի կարող լինել։

Մյուս հարցերին՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիկեր չի պարունակում այս համագործակցությունը՝ հաշվի առնելով Գևորգ Ղարիբյանի զբաղեցրած պաշտոնը, Արտակ Բեգոյանը հրաժարվեց պատասխանել։ Նա, ի դեպ, ԱԺ նախկին աշխատակից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան