Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը շարունակվել է փաստաթղթերի ընթերցմամբ։ Նշվում է, որ հրապարակվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը վերաբերող փաստաթղթեր: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրությունների՝ դրանք վկայում են, որ, իբր, «Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և …

