Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

20.03.2026 | 10:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին. Դատախազություն
20.03.2026 | 09:53
Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
20.03.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 09:29
Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել
19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
Բոլորը

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի գործով անցնող մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի գործի քննությունը:

Ըստ դատարան ուղարկված գործի՝ Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ, սակայն դատարանը հրապարակել է վերդիկտ՝ սպանության փորձի հոդվածը վերաորակելով ավելի մեղմ՝ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,  այսինքն՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Այսօչ լրացուցիչ դատալսումների են, որի շրջանակներում, իմ թիվս այլ հարցերի, քննարկման առարկա պետք է դառնա մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը:

Նշենք, որ ըստ դատարան ուղարկված գործի՝

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Թորգոմ Ասատրյանը, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է ՀՀ կառավարության, իսկ այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք:

ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահման-ներում Թորգոմ Ասատրյանը քայլել է դեպի Երևան քաղաքի Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցնում ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, և այն դադարեցնելու նպատակով, խմբի անդամների հետ Արարատ Միրզոյանին ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ գործելով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը և նկատելով, որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Արարատ Միրզոյանին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, այդ հանգամանքը կանխելու և հանցավոր մտադրության կատարումը հեշտացնելու նպատակով, նախ բարձրացել է հարակից հատվածում կայանված սպիտակ գույնի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել է այդ պահին հիշյալ ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում կանգնած, իր նկատմամբ բռնություն գործադրող անձանցով և վերջիններիս գործողությունները կանխող անվտանգության աշխատակիցներով շրջապատված Արարատ Միրզոյանին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին:

Այնուհետև, Թորգոմ Ասատրյանը, ճեղքելով Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, ընդհուպ մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Արարատ Միրզոյանին, և անտեսելով այդ պահին հնչող «Արա մեռնումա, արա մի արեք» կոչը, լրացնելով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված զանգվածային անկարգության մյուս մասնակիցների գործողությունները, հստակ գիտակցելով Արարատ Միրզոյանի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Արարատ Միրզոյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:

Թորգոմ Ասատրյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են Թորգոմ Ասատրյանի վերոգրյալ գործողությունները, վերջինիս թույլ չեն տվել շարունակի հարվածներ հասցնել և նրան հրելով հեռացրել են Արարատ Միրզոյանից, ապա կարողացել են վերջինիս տեղափոխել դեպքի վայրից, սակայն այդուհանդերձ խմբի մյուս անդամները հետապնդել են Արարատ Միրզոյանին ու նրա անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցներին, և իրենց հանցավոր դիտավորությունը վերջնականապես ավարտին հասցնելու նպատակով շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել Արարատ Միրզոյանին, որի արդյունքում վերջինս անգիտակից վիճակում ընկել է գետնին և ներկա գտնվողներն այդ հանգամանքն ըն-կալել են որպես իրենց հանցավոր մտադրության վերջնական իրագործում:

Թորգոմ Ասատրյանի և խմբի մյուս անդամների համատեղ գործողությունների արդյունքում Արարատ Միրզոյանը ստացել է գլխի, պարանոցի կրծքավանդակի, որովայնի, գոտկային, աջ և ձախ վերին, ձախ ստորին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ վերքերի, ձախ ակնակապճի` ենթամաշկային և ենթաշաղկապենային, ներծոցային արյունահավաքների, գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի ցնցման, ձախ արմնկային հոդի հոդախախտի, դիմային գանգի ոսկրերի` ձախ հայմորյան խոռոչի առաջային և հետին բազալ պատերի, ձախից` էթմոիդալ խորշիկների պատերի, ձախ ակնակապճի ստորին պատի և քթոսկրերի բեկորային, տեղաշարժված կոտրվածքների ձևով վնասվածքներ, և անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը»:

Այսինքն՝ ինչպես տեսնում ենք ի սկզբանե դատարան ուղարկված մեղադրանքից՝ դատախազությունը համարել է, որ Թորգոմ Ասատրյանի գործողություններն ուղղված են եղել Արարատ Միրզոյանին կյանքից զրկելուն, որի հետ, սակայն, դատավոր Ժորա Չիչոյանը համակարծիք չէ։

 

Արաքս Մամուլյան