Քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին …

