Բայրամովը դարձյալ օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինն ու խոսել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Գոյություն ունեցող գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների պայմաններում չափազանց կարևոր է ցուցաբերել համապարփակ քաղաքական համակարգում և համերաշխություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գաբալայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Նա նշել է, որ ի հայտ եկող նոր միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ Թյուրքական պետությունների կազմակերպությունն ունի ավելի նշանակալի դեր խաղալու ներուժ՝ որպես միասնական ուժերի խորհրդանիշ։

«2023 թվականին Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության լիակատար վերականգնումից հետո, ուղիղ շփումները և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համատեղ ջանքերը դարձան ավելի ինտենսիվ։ Այս համատեքստում, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն: Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»,- հայտարարել է Բայրամովը։

Նա ասել է, թե Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները, իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ, ձևավորում են բնական տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիներ՝ ծառայելով որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Բայրամովը կրկին խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

«Այս երթուղին Միջին միջանցքի անբաժանելի մասն է։ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում TRIPP-ի («Թրամփի երթուղու») մասին հայտարարությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը Զանգեզուրի միջանցքով, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման առումով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի