Սիրիական բանակն ու քրդական ուժերը Հալեպում բախումներից հետո հրադադարի համաձայնության են եկել

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) Հալեպ քաղաքի երկու թաղամասերում հրադադարի համաձայնության են եկել։ Այս մասին հաղորդել է Սիրիայի պետական ​​«SANA» լրատվական գործակալությունը երկու կողմերի միջև լարվածության սրումից հետո, գրում է Reuters-ը։

Սիրիական բանակը վերադասավորվել է քրդերի գլխավորած խմբավորման դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող մի քանի առաջնագծերի երկայնքով, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այս քայլը ռազմական գործողությունների նախերգանք չէ, այլ SDF-ի կողմից տարածքներ գրավելու համար կրկնակի հարձակումներն ու փորձերը կանխելու քայլ։

Երկու կողմերի միջև վերջին բախումները ստվեր են գցել մարտին քրդերի գլխավորած SDF-ի և Սիրիայի նոր իսլամիստների գլխավորած կառավարության միջև ստորագրված կարևորագույն համաձայնագրի վրա, որը նախատեսում էր SDF-ն ինտեգրել պետական ​​ինստիտուտների մեջ։ Համաձայնագրի նպատակն էր միավորել 14 տարվա պատերազմից մասնատված երկիրը և հարթել ճանապարհ, որպեսզի Սիրիայի մեկ քառորդը վերահսկող քրդերի գլխավորած ուժերը միավորվեն Դամասկոսի հետ՝ տարածաշրջանային քրդական կառավարող մարմինների հետ միասին։

Ականատեսները պատմել են, որ սիրիական բանակն ավելի վաղ փակել էր Հալեպի երկու թաղամասեր, որոնք գտնվում էին SDF-ի վերահսկողության տակ, ինչը բնակիչների կողմից բողոքի ցույցեր էր առաջացրել։ Նրանք նաև պատմել են, որ քրդերի կողմից կառավարվող երկու թաղամասերի ծայրամասերում շարունակվել են բախումները, որոնց բնակիչները հայտնել են, որ թաղամասերի ներսից արձակված հրթիռները հարվածել են մոտակա բնակելի թաղամասերին։

Անվտանգության աղբյուրը հայտնել է, որ մեկ անվտանգության աշխատակից զոհվել է անցակետի վրա հարձակման ժամանակ։ SDF-ի հետ կապված քուրդ մարտիկներն ասել են, որ հետ են մղել կառավարական ուժերի հարձակումը։

SDF-ի մամուլի խոսնակ Ֆարհադ Շամին մեղադրել է կառավարական խմբավորումներին Հալեպի երկու քրդերի կողմից վերահսկվող թաղամասեր տանկերով մուտք գործելու փորձի մեջ։ Նա հերքել է այն մեղադրանքները, որ SDF-ի անձնակազմը թիրախավորել է անցակետերը՝ ասելով, որ խումբն ուժեր չունի Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ թաղամասերում։

Ֆարհադը կոչ է արել վերացնել այն, ինչը նա նկարագրել է որպես պաշարում՝ զգուշացնելով, որ կառավարության գործողությունները վտանգավոր սրացում են, որը վատթարացնում է տեղի բնակիչների վիճակը։

Սիրիայի հարցով ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը և Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը երկուշաբթի Սիրիայի հյուսիս-արևելքում հանդիպել են SDF-ի հրամանատար, գեներալ Մազլում Աբդիի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունները կենտրոնացած են եղել Դամասկոսի հետ մարտյան համաձայնագրի իրականացման արագացման վրա։

Վերջին օրերին պարբերաբար բախումներ են գրանցվել, և՛ Դամասկոսը, և՛ SDF-ը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։

Վաշինգտոնը նաև ճնշում է գործադրում քրդերի վրա՝ արագացնելու Դամասկոսին միանալու բանակցությունները՝ երկու կողմերի համար ընդունելի պայմաններով: Թուրքիան ևս մեղադրել է SDF-ին ձգձգման մեջ և զգուշացրել ռազմական գործողությունների մասին, եթե այն չինտեգրվի Սիրիայի պետական ​​ապարատին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի