Փաստաբան Արմինե Հարությունյանը մեղադրվում է նաև ուսանողներից կաշառք ստանալու մեջ․ գործը դատարանում է

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Անցյալ շաբաթ կալանավորված փաստաբան Արմինե Հարությունյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանոմ ևս մեկ քրեական գործ է քննվում: Այս դեպքում խոսքը վերաբերում է ուսանողներից ենթադրյալ կաշառք ստանալուն։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Այս գործի նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել՝ առանց անձի նույնացնող տվյալներ հայտնելու, իսկ երբ գործն արդեն ուղարկվել է Հակակոռուցիոն դատարան, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել այն դռնփակ քննելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Այնուամենայիվ, փաստաբանին վերագրվող արարքից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Ըստ մեղադրանքի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոս Արմինե Հարությունյանը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր՝ 500.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ ըստ գործում առկա տվյալների՝ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունների արդյունքները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:

Նրան մեղադրանք է ներկայացվել մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Արմինե Հարությունյանը մեղադրանքը չի ընդունել։ Նկատի ունենալով, որ գործը դատարանում դռնփակ է քննվում, մեզ ստույգ տվյալներ հայտնի չեն՝ դատարանն այս գործով ինչ խափանման միջոց է ընտրել Հարությունյանի նկատմամբ, սակայն, դատելով այն հանգամանքից, որ նա երկրորդ գործի շրջանակներում ձերբակալվել է՝ կարող ենք ենթադրել, որ մինչև ձերբակալվելը գտնվել է ազատության մեջ, այսինքն՝ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրված եղել։

Հարությունյանի վերաբերյալ այս նոր՝ երկրորդ գործը վերաբերում է դատավորին ենթադրյալ կաշառք ստանալու դեպքին օժանդակելուն։ Այս գործով ևս Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թեև փաստաբանը մեղադրվում է դատավորին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված դատավոր չկա։
Հարությունյանի կալանավորման վերաբերյալ Factor TV-ի հրապարակումից հետո նրա պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։

Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։

ԿԱՐԵՎՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Վստահաբար հայտնում ենք, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։

Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։

Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։

Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել»,- ասված է պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ փաստաբան է կալանավորվում՝ դատավորին կաշառք ստանալու հարցում օժանդակելու գործով, սակայն գործում որպես մեղադրյալ դատավոր չի ներգրավվում։ Նման իրավիճակ է նաև փաստաբան Արմեն Օհանյանի գործով։ Նա կալանավորվել է վարչական դատարանի դատավորներին կաշառքի հարցում օժանդակելու մեղադրանքով, սակայն վարչական դատարանի որևէ դատավոր գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

 

Արաքս Մամուլյան