Կաշառք ստանալուն օժանդակելու գործով կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին Factor TV-ի տեղեկությունը փաստաբանի կալանավորման վերաբերյալ։ Կառույցից հայտնում են. իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, այլ մանրամասներ, այդ թվում՝ փաստաբանի անունը չհայտնելով:

Այնուամենայիվ, իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորվածը փաստաբան Արմինե Հարությունյանն է: Նա մեղադրանքը չի ընդունել: Նրա պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործում առկա չէ որևէ տվյալ Հարությունյանի կողմից իրեն վերագրված արարքը կատարելու վերաբերյալ, ավելին, այն գումարը, որը քրեական վարույթի շրջանակներում համարվում է կաշառքի գումար, պաշտպանյալը Հարությունյանին վճարել է որպես ծառայությունների մատուցման գումար, առկա է նաև դրա հարկը վճարված լինելը հավաստող ապացույց:

Factor TV-ն պարզել է նաև, որ Արմինե Հարությունյանի վերաբերյալ դատարանում քննվում է ևս մեկ քրեական գործ որը, սակայն, դռնփակ է:

Արաքս Մամուլյան