Բաքվի դատարանում Գյանջայի հրթիռակոծության վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացվել

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը շարունակվել է փաստաթղթերի ընթերցմամբ։

Նշվում է, որ հրապարակվել են  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը վերաբերող փաստաթղթեր: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրությունների՝ դրանք վկայում են, որ, իբր, «Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին 9K58 «Սմերչ» (BM-30) և 9K72 «Էլբրուս» հրթիռներով հարվածել են Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են առաջնագծից հեռու, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատություններին, որոնք ռազմական թիրախ չեն,  նաև քաղաքացիական բնակչությանը կամ ռազմական գործողություններին չմասնակցող առանձին քաղաքացիական անձանց»։

Ասվում է, թե, իբր, «Հայաստանի զինված ուժերը կատարել են ռազմական անհրաժեշտությամբ չարդարացված լայնածավալ ավերածություններ, ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ, որոնց հետևանքով վիրավորվել և մահացել են քաղաքացիական անձինք, ինչպես նաև ոչնչացվել է քաղաքացիական գույք հատկապես մեծ մասշտաբով»։

Ըստ փաստաթղթերի՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, իսկ 175-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի