23 Սեպտեմբեր 2025 | 17:40
ԱՄՆ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
ԱՄՆ-ը քննարկում է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ամբողջ կազմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Որոշումը, ըստ Reuters-ի վեց աղբյուրների, առաջիկայում կկայացվի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Անհատական պատժամիջոցների գործիքը սպառվել է։ Հիմա ավելի շատ հարց է՝ ե՞րբ, այլ ոչ թե՝ արդյո՞ք կարվի հաջորդ քայլը»,- ասել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։ Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ կիրառել է ՄՔԴ-ի …