Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2025-ի առաջին ինը ամիսների աշխատանքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, զորամասերի և ռազմական ոստիկանության միջև համագործակցության զարգացմանը, կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին և մի շարք այլ հարցերի։

Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ նպատակային աշխատանքների շարունակման, ռազմական ոստիկանություն–զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։