Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Քննարկել ենք ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարևորել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և ընդգծել այն …

