Փարիզում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա «կամավորների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցելու ծրագիրը մշակող երկրների խումբ) հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ։ Ֆրանսիական Le Monde-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում է, որ հանդիպումը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կանցկացվի հիբրիդային ձևաչափով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Օգոստոսի 19-ին Վաշինգտոնում կայացած …

