Բուդապեշտում կայանալիք ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները դեռ լիովին չեն սկսվել․ Պեսկով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի համար համապատասխան պայմանների նախապատրաստման թիմային աշխատանքը դեռևս չի սկսվել, այն կմեկնարկի շուտով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն ամբողջ ծավալով դեռևս չեն սկսվել։ Իհարկե, բոլորը կատարում են նախագահների կողմից տրված հանձնարարականները, բայց գագաթնաժողովի համար համապատասխան պայմաններ պատրաստելու լայնածավալ «բանակցությունները», թիմային աշխատանքը դեռևս չի սկսվել։ Դրանք միայն հիմա կսկսվեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Խոսելով Բուդապեշտի՝ որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպման վայրի մասին՝ Պեսկովը նշել է երկու առաջնորդների և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական հարաբերությունները։

«Նախագահ Թրամփը բավական ջերմ հարաբերություններ ունի Օրբանի հետ, իսկ նախագահ Պուտինը՝ շատ կառուցողական հարաբերություններ։ Սա, իհարկե, մեծապես նպաստել է վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնմանը»,- ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի խոսնակը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ռուս-ուկրաինական պատերազմում առաջնագծի սառեցման անհրաժեշտության մասին՝ հրադադարի ռեժիմն ապահովելու համար։

«Այս հարցը բազմիցս բարձրացվել է տարբեր նրբերանգներով ռուս-ամերիկյան շփումների ժամանակ, և ռուսական կողմն ամեն անգամ պատասխանել  է, և այդ պատասխանը լավ հայտնի է. Ռուսաստանի դիրքորոշման հետևողականությունը մնում է անփոփոխ»,- ասել է Պեսկովը։

Թրամփը և Պուտինը պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վաշինգտոն այցի նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Բուդապեշտում կայանալիք բանակցությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին։

ՌԴ և ԱՄՆ նախագահները նաև համաձայնել են, որ հանդիպումից առաջ պետք է խորհրդակցություններ անցկացվեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն ասել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի